ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Դատարկ խոսքի արժեքը

Դատարկ խոսքի արժեքը
25.12.2025 | 19:10

Նիկոլը խոսում ա, խոսում ա, խոսում ա... խոսալով էլ մտածում ա, ոնց որ բերանով մտածելիս լինի, և ամենակարևորը, իրեն թվում ա, թե խոսելով գործ ա անում։ Մինչդեռ, գործի տեղը մնում ա թափուր։ Կա մի ճշմարտություն. խոսքը գործից հեռու է և բերանն ինչ երկարության ու լայնության էլ լինի, միևնույնն է, նրանց միջև կամուրջ չի կազմի։

25.12.2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3614

Մեկնաբանություններ